Is this your Giving Circle?
If you're a member of this Giving Circle, you can claim it for free to make updates, inform potential members, and more!
About our group
Մենք "Awesome" միջազգային հիմնադրամի արցախյան մասնաճյուղն ենք: Անկախ մարդկանց մի խումբ, որը նպատակ ունի մեր իրականությունը փոքր ինչ ավելի հիանալի («օսմ») դարձնել իր նախաձեռնություններով:
Առանց ավելորդ գլխացավանքի և թղթաբանության՝ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ մենք $1000-ին համարժեք դրամաշնորհ ենք տրամադրում տվյալ երկամսյակի հաղթող նախագծին։ Մեր միակ ակնկալիքն է նախագծի բարեխիղճ իրականացումը և կատարած աշխատանքների ու ծախսերի վերաբերյալ ազատ ոճի հաշվետվությունը:
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՒ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Նախագծերը պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝
• Իրագործվեն Արցախի տարածքում.
• Լինեն նոր նախագծեր, ոչ թե արդեն գոյություն ունեցող նախագծերի շարունակություն.
• Իրագործվեն առավելագույնը 2 ամսվա ընթացքում.
• Լինեն իրատեսական, ցանկալի է՝ նաև զիլ ու ստեղծագործական.
• Ապահովեն կոնկրետ արդյունք.
• Իրականացվեն կամավորության սկզբունքով.
• $1000 դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ՝ բացառելով որևէ աշխատավարձ:
Մենք սիրում և ակնկալում ենք՝
1. Նորարարական, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որոնք միավորող են և դրական ազդեցություն ունեն.
2. Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն.
3. Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր՝ ավելի մեծ նախագիծ։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հայտերը կարող են լինել թե՛ անհատական և թե՛ խմբային: Դիմումները պետք է լրացնել հայերենով: Հայտադիմումը մշտապես բաց է։ Ներկայացված հայտերը (նախագծերը) քննարկում և ընտրում ենք ամեն երկու ամիսը մեկ։
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին մենք հրավիրում ենք մեզ հետ ծանոթանալու և անձամբ ներկայացնելու իրենց նախագծերը: Հաղթողը հայտարարվում է տեղում:
Հարցերի դեպքում գրել կա՛մ [email protected] էլհասցեին, կա՛մ մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/Awesome.Artsakh/
Network Affiliation